суббота, 21 мая 2016 г.

Առակ երջանկության մասին

Մի վաճառական ուղարկեց իր տղային գլխավոր իմաստունի մոտ՝ երջանկության գաղտնիքն իմանալու: 40 օր պատանին գնում էր անապատով, մինչև սարի գագաթին տեսավ մի գեղատեսիլ ամրոց: Այնտեղ էլ ապրում էր իմաստունը, որին նա փնտրում էր:
Իր սպասածին հակառակ, ամրոցը բոլորովին նման չէր բոլորից առանձնացած ապրող իմաստունի ապրելատեղի, այն լիքն էր մարդկանցով: Առևտրականներն առաջարկում էին իրենց ապրանքները, անկյուններում զրուցում էին մարդիկ, նվագախումբը նվագում էր նուրբ երաժշտություն, իսկ դահլիճի կենտրոնում սեղան էր բացված ամենագեղեցիկ և համեղ ուտելիքներով, որոնք կարելի էր գտնել միայն այդ երկրում: Իմաստունը ընդունեց բոլոր հյուրերին, և պատանին ստիպված էր երկու ժամ սպասել իր հերթին: Վերջապես իմաստունը լսեց, թե ինչի համար էր նա եկել իր մոտ և ասաց

-Հիմա ժամանակ չունեմ բացատրելու երջանկության գաղտնիքը: Շրջի՛ր ամբողջ ամրոցով և վերադարձիր դահլիճ երկու ժամ հետոԵվ ահա թե էլ ինչ խնդրանք ունեմ քեզ,-ասաց նա՝ մեկնելով պատանուն մի թեյի գդալ՝ երկու կաթիլ յուղով,-վերցրու քեզ հետ այդ գդալը և նայի՛ր հանկարծ յուղը չթափես:
Պատանին, աչքը գդալից չկտրելով, բարձրացավ և իջավ պալատի աստիճաններով և երկու ժամ հետո կանգնեց իմաստունի դիմաց:
-Դե,-խոսեց իմաստունը,- քեզ դուր եկան ճաշասենյակի պարսկական գորգերը, այգին, որը աճեցել են հմուտ վարպետները 10 տարվա ընթացքում և իմ գրադարանի հին մագաղաթներն ու գրքերը:
Ամաչկոտ պատանին խոստովանեց, որ բացի այդ գդալից ոչինչ չի տեսել, վախենում էր, որ տիրոջ տված յուղը կթափի և աչքը չի կտրել գդալից.
-Կրկին հետ գնա և ուշադիր նայի՛ր իմ տան բոլոր հրաշքներին,-ասաց այդ ժամանակ իմաստունը,-չի կարելի վստահել մի մարդու, մինչև չիմանաս, թե նա որտեղ և ինչպես է ապրում:
Պատանին վերցրեց գդալը և կրկին շրջեց ամրոցով: Այս անգամ նա իրեն պարտավորված չէր զգում և ուսումնասիրում էր բոլոր հազվագյուտ հրաշալիքները, արվեստի գործերը և զարդարված սենյակները: Նա նայեց այգիները, ամրոցը շրջապատող լեռները, գնահատեց ծաղիկների գեղեցկությունը և արձանիկների ու նկարների գեղեցիկ դասավորությունը: Վերադառնալով իմաստունի մոտ՝ նա թվարկեց այն բոլորը, ինչ տեսել էր:
-Իսկ որտե՞ղ են յուղի այն երկու կաթիլները, որ ես խնդրել էի տանել  առանց թափելու,-հարցրեց իմաստունը:
Եվ այստեղ պատանին տեսավ, որ այն թափել է:
-Ահա այն միակ խորհուրդն է, որ կարող եմ քեզ տալ,-ասաց նրան իմաստուններից իմաստունը,- երջանկության գաղտնիքը նրանում է, որ դու տեսնես, թե ինչքան հրաշալի ու փառապանծ է աշխարհը և դրա հետ մեկտեղ երբեք չմոռանաս թեյի գդալի մեջ լցված յուղի երկու կաթիլի մասին:
Ռուսերենից թարգամանությունը՝ Տիգրան Արզումանյանի

Комментариев нет:

Отправить комментарий