Շատ մարդիկ են իրենց բնույթով չափազանց դաժան են, հաճախ որևէ թերություն ունեցող մարդկանց վերաբերվում են զզվանքով: Չինաստանում գաճաճների մի խումբ, ծաղրանքից հոգնած, որոշել է գնալ հեռու «մեծ» մարդկանցից և կառուցել իրենց քաղաքը, որը դարձել է երկրի տեսարժան վայրերից մեկը:
Այստեղ բնակվել կարող է յուրաքանչյուրը, ում հասակը չի գերազանցում 129 սանտիմետրը (եթե նրանցից մեկը հանկարծ բարձրահասակ էր դառնում, ստիպված էր լքել այդ քաղաքը): Քաղաքի ստեղծման նախաձեռնողը սովորական հասակ ունեցող մարդ է, նա իր վրա վերցրեց շինարարության ֆինանսական աջակցությունը : Երկրի բոլոր անկյուններից եկան ցանկացողներ, և շինարարությունը սկսվեց: Այդպես ստեղծվեց փոքրիկ մարդկանց թագավորությունը՝ գաճաճների ապաստարանը և Չինաստանի տեսարժան վայրերից մեկը:
Սովորական հասակ ունեցող ցանկացած մարդ, երբ գալիս է այս քաղաք, իրեն հսկա է զգում: Գաճաճները շինարարությանը ստեղծական մոտեցում են ցուցաբերել: Նրանք չեն կառուցել փոքրիկ տիպիկ տներ, որոնք համպատասխանում են իրենց հասակին, այլ ստեղծել են հեքիաթային քաղաք: Երբ նայում ես նրանց կացարաններին, թվում է՝ ուր որ է դուրս կգան թզուկները: Փոքրիկ մարդկանց թագավորությունում կա ամեն ինչ նորմալ կյանքի համար՝ հիվանդանոց, դպրոց, մանկապարտեզ, խանութներ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Նանե Վարդումյանի