суббота, 26 ноября 2016 г.

Փոքրիկ տրոլները և մեծ ջրհեղեղը. մաս չորրորդ

Հաջորդ առավոտյան Կակաչիկը քայլում էր առջևից, իսկ նրա երկնագույն մազերը շողշողում էին, ինչպես ցերեկային լույսի ամենապայծառ ջահը: Ճանապարհը բարձրանում էր ավելի ու ավելի վեր, և վերջապես նրա առջև բացվեց ուղղաձիգ, անդունդաձև սար, այնքան բարձր, որ նրա ծայրը չէր երևում:
-Այնտեղ՝ վերևում, երևի թե արև է,- երազելով՝ թախծոտ ասաց փոքրիկ կենդանին,- ես սարսափելի մրսում եմ:
-Ես նույնպես,- շարունակեց Մումի տրոլը և փռշտաց:

-Ես այդպես էլ մտածում էի,- տխրեց մայրիկը,- հիմա դու մրսած ես: Բարի եղիր այստեղ նստել, մինչև ես խարույկ վառեմ:
Բերելով  չոր ճյուղերի հսկա խուրձ՝ Կակաչիկի երկնագույն մազերի կայծերի օգնությամբ վառեց այն: Նրանք չորսով նստած էին, նայում էին կրակին, իսկ Մումի տրոլի մայրիկը նրանց տարբեր պատմություններ էր պատմում: Նա պատմում էր, որ երբ փոքրիկ էր, Մումի տրոլները մռայլ անտառով և ճահիճներով ման չէին գալիս՝ ապրելու տեղ որոնելու համար: Այդ ժամանակ Մումի տրոլներն ապրում էին տնական տրոլների հետ՝ մարդկանց մոտ, հաճախ՝ վառարանների մոտ:
-Մեզնից ոմանք հիմա էլ են այնտեղ ապրում,- ասաց Մումի տրոլի մայրիկը,- իհարկե այնտեղ, որտեղ կան վառարաններ: Բայց այնտեղ, որտեղ գոլորշման ջեռուցում է, մենք չենք կարող ապրել:
-Իսկ մարդիկ գիտե՞ին, որ դուք վառարանի հետևում եք,- հարցրեց Մումի տրոլը:
-Ոմանք գիտեին,- ասաց մայրիկը,- տանը միայնակ մնալով՝ նրանք զգում էին մեր ներկայությունը, երբ քամին խփում էր նրանց ծոծրակին:
Ռուսերենից թարգմանությունը՝ Աստղիկ Ավագյանի
Նախորդ մասը :

Комментариев нет:

Отправить комментарий