воскресенье, 13 ноября 2016 г.

Ո՞րտեղ գտնել եկամուտ

Ռաբբի Լեվի-Իսահակը, որ ապրում էր Բերդիչեվայում, պատահաբար նկատեց փողոցով վազող մի հրեայի:
-Ո՞ւր ես այդպես շտապում,-հարցրեց նրան:
-Ուտելիք եմ փնտրում իմ և ընտանիքիս համար,- պատասխանեց հրեան:
-Իսկ ո՞րտեղից գիտես, որ ուտելիքը քեզնից առաջ է վազում և նրա հետևից պետք է վազել: Գուցե այն քո մեջքի ետևում է, և դու ուղղակի պետք է կանգնես ու սպասես, իսկ դու փախչում ես նրանից:
Ռուսերենից թարգմանությունը՝ Նվարդ Այնթաբլյանի:


Комментариев нет:

Отправить комментарий