пятница, 28 октября 2016 г.

Փոքրիկ տրոլները և մեծ ջրհեղեղը. մաս երրորդ

Եվ ահա նրանք երեքով շարունակեցին ճանապարհը՝ իրենց հետ վերցնելով մի հսկայական կակաչ, որպեսզի լուսավորեն ճանապարհը: Բայց խավարը ավելի ու ավելի էր հաստանում: Ծառերի տակի ծաղիկները արդեն վառ չէին լուսավորում: Ի վերջո, հանգեցին նաև նրանք:  Առջևում  աղոտ փայլում էր սև ջուրը, իսկ օդը դարձել էր ծանր և սառը:
-Ի՜նչ սարսափելի է,- ասաց փոքրիկ կենդանին,- ճահիճ է, ես վախենում եմ առաջ գնալ:
-Ինչո՞ւ,- հարցրեց Մումի տրոլի մայրիկը:
-Որովհետև այնտեղ է ապրում Մեծ Օձը,- վախեցած շուրջը նալեով ցածրաձայն ասաց փոքրիկ կենդանին:
-Անհեթություն է,- ծիծաղեց Մումի տրոլը՝ ցույց տալով , թե ինչ անվախ է:- Մենք այնքան փոքր ենք, որ մեզ չեն էլ նկատի: Ինչպես ենք գտնելու արևը, եթե վախենում ենք անցնել ճահիճը: Արի՛, գնացինք:

-Միայն շատ   հեռու չգնանք,- ասաց փոքրիկ կենդանին:
-Եվ զգույշ: Ձեր ուժերին վստահ եղեք,- նկատեց մայրիկը:
Եվ ահա նրանք, ինչքան հնարավոր է անաղմուկ, սկսեցին ցատկել բլարակ առ բլրակ: Նրանց շուրջը՝  սև  ստվերում, ինչ-որ բան պղպջում էր ու շշնջում, բայց  քանի վառվում էր ջահի նմանվող կակաչը, նրանք  իրենց հանգիստ էին զգում: Մի անգամ Մումի տրոլը սահեց և քիչ մնաց ընկներ, բայց վերջին պահին մայրիկը բռնեց նրան:
-Ստիպված ենք առաջ գնալ նավակով,- ասաց մայրիկը,- դու ամբողջովին թրջել ես ոտքերդ: Պարզից էլ պարզ է, որ կհիվանդնանաս:
Հանեց իր պայուսակից տղայի համար երկու զույգ չոր գուլպաներ, և տղային ու փոքրիկ կենդանուն տեղափոխեց սպիտակ շուշանի մեծ կլոր տերևի վրա: Երեքն էլ իրենց պոչերը  իջեցրին ջրի մեջ և  թիերի պես սկսեցին թիավարել ՝ ճահճուտում առաջ շարժվելով:  Նրանց շուրջը առկայծում էին ինչ-որ սև արարածներ, որ ծառեր արմատների մեջ այս ու այն կողմ էին վազում: Նրանք թիավարում էին, իսկ շուրջբոլորը գաղտագողի տարածվում էր մառախուղը: Հանկարծ փոքրիկ կենդանին ասաց.
-Տուն եմ ուզում:
-Մի՛ վախեցիր, փոքրիկ,- դողացող ձայնով հանգստացրեց նրան Մումի տրոլը,- մենք ինչ-որ ուրախ բան կերգենք...
Այդ վայրկյանին նրանց կակաչը հանգավ և ամեն ինչ մթնեց: Անթափանց խավարից լսվեց ինչ-որ ֆշշոց, և նրանք զգացին, թե ինչպես է շուշանի թերթիկը շարժվում:
-Արագ, արագ,- գոռաց Մումի տրոլի մայրիկը,- Մեծ Օձն է լողում:
Իրենց պոչերը ջրի մեջ ավելի խորը մտցրին և սկսեցին թիավարել ամբողջ ուժով այնպես, որ նավակի քթի շուրջը կատաղի հոսում էր ջուրը: Եվ ահա նրանք տեսան գազազած , վայրագ ոսկեդեղին աչքերով Օձին, որ լողում էր իրենց հետևից:
 Թիավարում էին ամբողջ ուժով, բայց օձը հասնում էր նրանց և բացել էր երկար , դողացող լեզվով երախը: Մումի տրոլը ձեռքերով փակեց աչքերը, գառաց՝  մայրիկ, և սռաեց՝ սպասելով, որ ահա իրեն կուտեն:
 Բայց ոչինչ էլ տեղի չունեցավ: Այդ ժամանակ նա զգույշ նայեց մատների արանքից: Իրականում տեղի ունեացավ զարմանալի մի բան: Նրանց կակաչը միանգամից վառվել էր և բացել իր բոլոր թերթիկները , իսկ ծաղկի մեջտեղում կանգնել էր մի աղջիկ ՝ մինչև կրունկները հասնող բաց կապույտ մազերով: Կակաչը լուսավառվում էր ավելի ու ավելի պայծառ: Օձը աչքերը թարթեց և հանկարծակի պտտվելով, զայրացած ֆշշալով սողաց ներքև՝ տիղմի մեջ:
  Մումի տրոլը, նրա մայրիկը և փոքրիկ կենդանին այնքան զարմացած և ուրախ էին, որ երկար ժամանակ չէին կարողանում մի բառ ասել: Վերջապես Մումի տրոլի մայրը հանդիսավոր ասաց.
-Անչափ շնորհակալ ենք օգնության համար, գեղեցիկ տիկին:
Իսկ Մումի տրոլը խոնարհվեց ավելի շատ, քան միշտ, որովհետև  բաց կապույտ մազերով գեղեցիկ աղջիկ իր ամբողջ կյանքում չէր տեսել:
-Դուք միշտ կակաչի մե՞ջ եք ապրում,- ամաչելով հարցրեց փոքրիկ կենդանին:
-Սա իմ տունն է,- պատասխանեց նա,- կարող եք ինձ ասել Կակաչիկ:
Եվ նրանք սկսեցին դանդաղ թիավարել՝ լողալով ճահճի մյուս կողմը: Այնտեղ ամբողջ պատով աճում էին ձարխոտեր, և նրանց տակ մայրիկը մամուռից բույն հյուսեց, որպեսզի բոլորը կարողանան քնել: Մումի տրոլը պառկել էր մայրիկի կողքը և լսում էր գորտերի կռկռոցը ճահճում: Գիշերը լի էր միայնությամբ և տարօրինակ ձայներով, և նա երկար ժամանակ չէր կարողանում քնել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Նուրջանյան Մանեի:
Նախորդ մասը:

Комментариев нет:

Отправить комментарий