воскресенье, 9 октября 2016 г.

Օօլուգների ցեղախմբի մասին

Մեր մոլորակում կան շատ հետաքրքիր ժողովուրդներ: Այսպես Նոր Գվինեա կղզում ապրում է մի զարմանալի ցեղ, որ կոչվում է օօլուգ: Նրանք ապրում են քաղաքակիրթ աշխարհից առանձնացած: Գիտնականները պնդում են, որ նրանք ապրում են երկու զուգահեռ աշխարհներում: 
Նրանց կյանքի մի մասն անցնում է մեր մոլորակի վրա, որն անվանում են Լույսի երկիր, մյուսը՝ զուգահեռ գոյություն ունեցող աշխարհում, որը օօլուգներն անվանում են Ստվերների աշխարհ: Այնտեղ լույս չկա, մշտական մթություն է և  մեծաթիվ հրեշներ են: Օօլուգներն իրենց մարմինը ներկում են երկու գույնի՝ սպիտակ և սև, որոնք խորհրդանշում են երկու զուգահեռ աշխարհների գոյությունը: 
  Օօլուգներն ասում են , որ Ստվերների երկրում ամեն ինչ այլ է: Մարդն այնտեղ տեղաշարժվում է թռչկոտելով /մեկ թռիչքը կարող է լինել 15 մետր/ , Ստվերների երկրում ապրում են տարօրինակ կենդանիներ: 
Ընդ որում, նրանց տեղափոխումը մի երկրից մյուսն այնքան աննկատ է կատարվում, որ նույնիսկ իրենք չեն կարող պատմել , թե ինչպես է դա լինում: Աշխարհից աշխարհ նմանատիպ տեղափոխումները կարող են լինել օրվա մեջ մի քանի անգամ, և դրանք չափազանց նկատելի են ցեղախմբի մյուս անդամների համար: Այդ հրաշքի վկաները, որ օօլուգների ցեղեից են, սպիների առաջացումը բացատրում նրանով, որ մարդուն մյուս աշխարհում կամ սպանում է թշնամի մեկը, կամ ուտում է որևէ հրեշ: 
  Բժիշկները զննել են մահացածների վերքերը և հաստատել, որ այդ վերքերը ,,երկրային,, զենքով չեն հասցրած: Ավելին, օօլուգը խոր էքստազից դուրս գալիս կարող էր ձեռքին ունենալ ոչ երկրային ծագման որևէ իր կամ զենք: Նման առարկաները հետազոտվել են լաբորատորիաներում: Գիտնականները ապացուցել են, որ դրանք ունեն այլմոլորակային ծագում: 
Ռուսերենից թարգմանությունը՝ Վարդումյան Նանեի: 

Комментариев нет:

Отправить комментарий