Եվ ահա նրանք երեքով շարունակեցին ճանապարհը՝ իրենց հետ վերցնելով մի հսկայական կակաչ, որպեսզի լուսավորեն ճանապարհը: Բայց խավարը ավելի ու ավելի էր հաստանում: Ծառերի տակի ծաղիկները արդեն վառ չէին լուսավորում: Ի վերջո, հանգեցին նաև նրանք: Առջևում աղոտ փայլում էր սև ջուրը, իսկ օդը դարձել էր ծանր և սառը:
-Ի՜նչ սարսափելի է,- ասաց փոքրիկ կենդանին,- ճահիճ է, ես վախենում եմ առաջ գնալ:
-Ինչո՞ւ,- հարցրեց Մումի տրոլի մայրիկը:
-Որովհետև այնտեղ է ապրում Մեծ Օձը,- վախեցած շուրջը նալեով ցածրաձայն ասաց փոքրիկ կենդանին:
-Անհեթություն է,- ծիծաղեց Մումի տրոլը՝ ցույց տալով , թե ինչ անվախ է:- Մենք այնքան փոքր ենք, որ մեզ չեն էլ նկատի: Ինչպես ենք գտնելու արևը, եթե վախենում ենք անցնել ճահիճը: Արի՛, գնացինք: