суббота, 8 октября 2016 г.

Փոքրիկ տրոլները և մեծ ջրհեղեղը. մաս առաջին

Դա պետք է, որ տեղի ունեցած լինի օգոստոսին, ընթրիքից մի քիչ հետո: Մումի տրոլը և իր մայրիկը եկել էին ամենախիտ անտառի ամենախուլ թավուտը: Անտառում տիրում էր քար լռություն, և այնպիսի մթնշաղ էր, որ թվում էր, թե իրիկնամուտը սկսվել է: Ամենուր աճում էին հսկայական ծաղիկներ, որ լուսավորված էին սեփական լույսով և նման էին առկայծող ջահերի: Իսկ անտառի ամենախուլ թավուտում՝ ստվերի մեջ, շարժվում էին ինչ-որ փոքրիկ բաց կանաչ կետեր:
-Լուսատտիկներ են,- ասաց Մումի տրոլի մայրիկը:

Սակայն նրանք ժամանակ չունեին, որպեսզի մի պահ կանգ առնեին և ինչպես հարկն էր ուսումնասիրեին միջատներին:
Ընդհանրապես Մումի տրոլը և իր մայրիկը անտառում փնտրում էին մի հարմարավետ և տաք տեղ, որտեղ կկարողանային տուն կառուցել՝ ձմռանը ապաստանելու համար: Մումի տրոլները ցրտին չեն դիմանում, այդ պատճառով տունը պետք է պատրաստ լիներ գոնե հոկտեմբերին:
  Եվ ահա նրանք քայլեցին ավելի հեռու՝խորաուզվելով մթության և լռության մեջ: Մումի տրոլը գնալով ավելի էր վախենում: Նա շշուկով հարցերց մայրիկին, թե արդյոք մոտակայքում գիշատիչ կենդանիներ չկան:
-Դժվար թե,- պատասխանեց նա,- բայց կարող են լինել, ավելի լավ է մենք արագ քայլենք: Ի դեպ, մենք այնքան փոքր ենք, որ մեզ չեն նկատի նույնիսկ վտանգի դեպքում:
   Հանկարծ Մումի տրոլն ուժեղ բռնեց մայրիկի ձեռքը, նրա պոչը վախից ցցվեց:
-Նայի՛ր,- շշնջաց նա:
Հեղինակ՝ Տուվե Յանսոն
Ռուսերենից թարգմանությունը՝ Դավիթ Հարությունյանի:
Լուսանկարի աղբյուրը՝ google,com

Комментариев нет:

Отправить комментарий