суббота, 21 мая 2016 г.

Ճնճղուկն ու տերևը

Կար-չկար մի տերև կար:Մի օր ուժեղ քամին պոկեց   նրան ծառից, ու տերևը վար ու վեր էր թռչում: Փոքրիկ ճնճղուկը, որ նոր էր դուրս եկել ձվից, հարցրեց նրան.
-Ինչու՞ դու ընկար ծառից:
- Ես չընկա, ուղղակի  արդեն հոգնել էի ծառից կախված մնալ,- պատասխանեց նրան տերևը:
-Իսկ ու՞ր ես թռչում,- կրկին հարցրեց հետաքրքրասեր ճնճղուկը:
-Ուր ուզում եմ, այդտեղ էլ թռչում եմ: Եթե ցանկանամ, վերև կթռչեմ, իսկ եթե ոչ՝ ներքև, ես ազատ եմ:
Պետք է ասել, որ նա շատ հպարտ և մեծամիտ էր՝  ընդունելու համար, որ  չի կարողանում թռչել և լիովին ենթարկված է արտաքին ազդեցությանը, օրինակ՝ քամուն ։ Գուցե նա իրականում  էլ այդպես էր մտածում:
Երբ տերևը մի փոքր հանդարտվեց, ընկավ առվակը:
Ճնճղուկը կրկին հարցրեց նրան.
 -Իսկ ինչու՞ դու դադարեցիր թռչել ու ընկար ջուրը, ու՞ր ես հիմա գնալու։
-Ես չընկա,- վիրավորված պատասխանեց տերևը,- ինձ հոգնեցրեց թռչելը, ու ես որոշեցի լողալ, իսկ լողում եմ ուր ցանկանում եմ: Ի վերջո ես ազատ տերև եմ և ինքս եմ որոշում, թե ուր թռչել:
-Իսկ ինչո՞ւ դու մյուս կողմ չես լողում- հետաքրքրվեց ճնճղուկը:
-Քանի անգամ քեզ պետք է բացատրել, եթե ես այն կողմ չեմ լողում, նշանակում է չեմ ցանկանում, միևնույնն է, ես անում եմ այն, ինչ ինքս եմ ցանկանում,- զայրացած պատասխանեց տերևը ու  լողաց առաջ:
Մի քանի օր անց ճնճղուկը սովորեց թռչել, և, կատարելով իր երրորդ թռիչքը, տեսավ իր հին ծանոթ տերևին, բայց նա այնքան էր փոխվել, որ թռչնակը միանգամից չճանաչեց նրան:
-Ողջույն, տերև,- կմկմաց  նա,-ինչպե՞ս են գործերը, ինչու՞ ես դեղնել, ո՞վ է քեզ դեղնացրել:
-Ոչ ոք ինձ հետ ոչինչ չի արել, ես ուղղակի ցանկացա փոխել իմ գույնը ու փոխեցի, դարձա դեղին,- պատասխանեց տերևը:
Ճնճղուկը հավատաց տերևին և այդ դեպքից հետո սկսեց համարել տերևներին բարձրագույն արարածներ, պարզապես չէր կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է թռչել ու լողալ առանց ձեռքերի ու ոտքերի և, առավել ևս, սեփական ցանկությամբ փոխել մարմնի գույնը:
Ահա և եկավ աշունը, ավելի արագ սկսեցին ծառերից պոկվել տերևները, բայց ճնճղուկը երբեք չէր տեսնում, որ նրանք սլանային քամուն հակառակ, իսկ երբ նրանք ընկնում էին առվակը, չէին լողում հոսանքին հակառակ, այլ ուժեղ քամին էր իրենց հրում: Նա երբեք չէր տեսել, որ որևէ տերև ցանկանար մնալ  դեղին՝ չփոխելով իր գույնը: Ճնճղուկը մեծացավ, ձեռք բերեց կյանքի մեծ փորձ և այդ ամենի հետ մեկ տեղ փոխեց իր վերաբերմունքը տերևների հանդեպ , որոնք ապրում են ինքնահանգստացման պատրանքում, որ իրենք են կառավարում իրենց կյանքը:
Նա իմացավ  նաև, որ գոյություն ունեն ուրիշ արարածներ, որոնք իրենց անկախ են համարում նրանց մարդ են ասում: Մարդկանց կյանքն ու վարքը ամբոջությամբ կախված են զգացմունքային պոռթկումներից, ցանկություններից, որոնց աղբույրն ու վերջնակետն անհայտ են, և, ոչ ոք, բացառությամբ ոմանց, չեն էլ ցանկանում պայքարել  դրանց դեմ , և քչերին է հաջողվում   իշխել ու վերահսկել սեփական զգացմունքների և հույզերի տարափը:
Ավելացնեմ  նաև, որ  այն բոլոր մարդկանց, ում ցանկություների և զգացմունքների քամին փչում է այլ ուղությամբ, համարում են տարօրինակ միայն այն պատճառով, որ նման չեն իրենց:
Ճնճղուկն այդպես էլ չկարողացավ  հասկանալ, թե ինչու են նրանք իրենց այդպես պահում, ինչո՞ւ է իրենց՝ այդքան թույլերին, բայց իրականում մեծ ներուժ ունեցողներին, դուր գալիս սփոփվել ամենակարողության հեքիաթով, փոխանակ ջանք գործադրեն և դեմ կանգնեն  կամ անգամ  ուղղորդեն ՛՛քամիներին՛՛: Քանզի մարդիկ այնպիսի արարածներ են, որոնք ի զորու են դա անել, կարող են որոշել՝ ինչ ուղությամբ լողան կյանքի անափ օվկիանում։
Նա հասկացավ, որ ավելի լավ է ընդունել այն, որ քամին կարող է տեղահանել և փոխել սահմանված ուղին, բայց ունենալ  հնարավորություն դեմ կանգնել նրան, քան ասել, որ քամին իշխանություն չունի քեզ վրա, և դու թռչում ես այնտեղ, ուր ուզում ես, այնինչ քամին քեզ հակառակ ուղղությամբ է տանում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Լիդյա Կամենդատյանի

Комментариев нет:

Отправить комментарий