воскресенье, 22 мая 2016 г.

Առաջարկ աղջիկներին

Երկու երիտասարդ մարդիկ առաջարկեցին երկու աղջիկների, որ իրենց կյանքի ուղեկիցը դառնան:
Մեկն ասաց.
-Ես կարող եմ առաջարկել միայն իմ սիրտը, որտեղ կարող է մտնել միայն նա, ով կհամաձայնվի կիսել իմ դժվար ճանապարհը:
Մյուսը ասաց.
-Ես կարող եմ առաջարկել հսկայական պալատ, որտեղ իմ կողակցի հետ կկիսեմ կյանքի ուրախությունը:
Աղջիկներից մեկը մտածեց և պատասխանեց.
-Սիրտը, որը առաջարկում էիր դու, չափազանց նեղ է ինձ համար: Այն տեղավորվում է իմ ձեռքի ափի մեջ, իսկ ես պետք է մտնեմ կառույց ինքս, զգամ ընդարձակություն և լույսորոնք ինձ կբերեն երջանկությունԵս ընտրում եմ  պալատը և հուսով եմ,  որ այնտեղ նեղ ու ձանձրալի չի լինիԱյն շատ լուսավոր և ընդարձակ կլինի, նշանակում է նաև երջանիկ:

 Պալատ առաջարկած երիտասարդը բռնեց գեղեցկուհու ձեռքը և ասաց.
-Քո գեղեցկությունը արժանի է իմ պալատի հոյակապությանը:
Եւ նա  աղջկան  տարավ իր գեղեցիկ բնակավայրը:
 Երկրորդը ձեռքը պարզեց նրան, ով առաջարկել էր միայն սիրտը, և մեղմ ասաց.
 - Աշխարհում  ավելի տաք եւ ավելի հարմարավետ ոչ մի բնակավայր չկա , քան մարդկային սիրտը: Ոչ ոք, նույնիսկ առավել ահռելի պալատը չի կարելի համեմատվել այդ  սուրբ բնակվայրի հետ:
 Եւ աղջիկը լեռան վրայի դժվար ճանապարհով գնաց նրա հետ, ում հետ  ցանկացել էր կիսել իր երջանկությունը:
 Դա հեշտ ճանապարհ չէր: Շատ փորձությունների և տառապանքների նրանք հանդիպեցին իրենց ճանապարհին, բայց նրանց սրտում միշտ ջերմ էր ու հանգիստ, և երջանկությունը երբեք չէր լքում նրանց: Աղջկա համար  տղայի սրտում ապրելը երբեք նեղվածք չեղավ, քանի որ Սերը վարակել է բոլորին, այն դարձել է ահռելի և տեղ ուներ ցնկացածի համար: Ճանապարհի վերջում նրանք տեսան այնպիսի   պայծառ լույս, զգացին այնպիսի ջերմություն, զգացին այնպիսի մեծ  սերը,  որ հասկացան, թե ինչ  երջանկության կարող է հասնել մարդը, եթե երջանկության տանող ճանապարհը սրտով է անցնում:
Գեղեցկուհին, որ  ընտրել էր հարուստ պալատը,  երկար ժամանակ հաճույք չստացավ լույսից և ընդարձակությունից: Շուտով նա հասկացավ՝ անկախ նրանից, թե որքան մեծ է այն,  ունի իր սահմանները, և պալատը սկսում էր  նմանվել մի գեղեցիկ ոսկեզօծ վանդակի: Նա նայում էր պատուհաններից դուրս, անցնում սրահներով, բայց չէր կարողանում գտնել ելքը: Ամեն ինչ սեղմում էր նրան, խեղդում:
 Իսկ այնտեղ՝ պատուհանների ետևում, մի կարևոր բան կար, այն շոշափելի չէր և հիասքանչ էր: Պալատի ոչ մի շքեղությունը չի կարող համեմատվել պատուհաններից այն կողմ եղածի հետ: Նա հասկացավ, որ երբեք չի զգացել այդ հեռավոր երջանկությունը: Նա այդպես էլ չհասկացավ, թե ինչի միջոցով է այդ ճանապարհը տանում  դեպի երջանկություն: Աղջիկը պարզապես տխրում էր, և տխրությունը նրա սիրտը սևացնում էր:  Այդ գեղեցիկ թռչունը ձանձրույթից մահացավ   ոսկեզօծ վանդակի մեջ, որն ինքն էր ընտրել:
 Մարդիկ մոռացել են, որ իրենք   թռչուն են: Մարդիկ մոռացել են, որ  կարող են թռչել: Մարդիկ մոռացել են, որ կան լայն տարածքները, որտեղ նրանք կարող են իջնել և չսուզվել:

 Ընտրություն կատարելուց առաջ պետք է լսել սրտին, ոչ թե մտքի սառը դատողությանը, որն ավելի հաշվենկատ է, քան զգայական: Մարդիկ մոռանում են, որ երջանկությունը մոտ չի լինում:  Երջանկության համար պետք է անցնել երկար ու դժվար ճանապարհներով: Եվ սա է մարդկային կյանքի իմաստը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Աննա Իսախանյանի 

Комментариев нет:

Отправить комментарий