четверг, 19 мая 2016 г.

Չորս բառ գործնականում կիրառելու համար

Անանդան ուներ մի շատ հիմար և անընդունակ եղբայր: Բայց նա էլ էր ուզում սովորել Բուդդայի մոտ: Եվ մի անգամ, անտեսելով Անանդայի արգելքը, նա գնաց Բուդդայի մոտ և արցունքն աչքերին աղաչեց իրեն տալ գործնական աշխատանք:
-Բայց,-ասաց նա,- ես ոչինչ անել չգիտեմ: Անգամ չեմ կարող միանգամից  չորս բառից ավել հիշել:
-Լավ,-ասաց Բուդդան,- չորս բառը միանգամայն բավարար է: Մենք  կարող ենք դրանք խմբավորել երկու բառով  երկու արտահայտության մեջ, որպեսզի դու ստիպված չլինես լարել ուղեղդ: Ահա, վերցրու այս ավելը և գնա հատակն ավլիր: Երբ ձախ կողմն ավլես, ասա՝ ավլում եմ հատակը: Իսկ երբ ավելն աջ կողմ գնա, կասես ՝ հոգեպես աճում եմ:
Այս մարդը բարձրագույն մտածողության հասավ իր բանիմաց եղբորից շուտ, չէ՞ որ , ինչպես հայտնի է, Անանդան օժտվեց իմաստությամբ վերջում՝ իր ուսուցչի մահից հետո:
Ռուսերենից թարգմանությունը՝ Արման Ադիբեկյանի

Комментариев нет:

Отправить комментарий