суббота, 21 мая 2016 г.

Երկու հրեշտակ

Երկու հրեշտակ-ուղեկիցներ գիշերելու համար կանգ առան հարուստ ընտանիքում: Ընտանիքը հյուրասեր չէր, և չէին ցանկանում հրեշտակներին թողնել հյուրատանը: Հյուրատան փոխարեն նրանց գիշերելու տեղ տվեցին սառը նկուղում: Երբ նրանք իրենց անկողինն էին գցում, ավագ հրեշտակը անցք նկատեց պատի վրա և փակեց այն: Կրտսեր հրեշտակը տեսավ դա և հարցրեց, թե ինչու: Ավագը պատասխանեց.
-Ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է առաջին հայացքից:
Հաջորդ օրը նրանք կանգ առան գիշերելու շատ աղքատ, բայց հյուրասեր մարդու և նրա կնոջ տանը: Ամուսինները հրեշտակների հետ բաժանեցին ունեցած քիչ ուտելիքը և քնելու տեղ տվեցին իրենց անկողնում, որպեսզի նրանք կարողանան լավ քնել: Առավոտյան արթնանալուց հետո հրեշտակները տեսան, որ տան տերն ու նրա կինը լաց են լինում: Նրանց միակ կովը, որի կաթն ընտանիքի  ապրուստի միակ միջոցն էր, սատկած էր մսուրում

Կրտսեր հրեշտակը հարցեց ավագին.
-Ինչպե՞ս կարող էր դա պատահել: Առաջին տղամարդն ուներ ամեն ինչ, բայց դու նրան օգնեցիր: Այս ընտանիքն ուներ քիչ, բայց պատրաստեր կիսել, իսկ դու թույլ տվեցիր, որ նրանց միակ կովը սատկի: Ինչո՞ւ:
-Ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է առաջին հայացքից,- պատասխանեց ավագ հրեշտակը:-Երբ մենք նկուղում էին, ես հասկացա, որ պատի մեջ ոսկի է պահված: Տան տերը շատ կոպիտ էր, և ես չէի ցանկանում բարություն անել, դրա համար նորոգեցի պատը, որպեսզի ոսկին չհայտանբերեն: Հաջորդ գիշեր, երբ մենք քնած էինք, տան տիրուհու ետևից եկավ մահվան հրեշտակը: Ես նրան տվեցի կովը:
Ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Մենք երբեք չենք կարող իմանալ ամեն ինչ:
Եթե նույնիսկ հավատ ունես, պետք է հասկանաս, որ ամեն ինչ կատարվում է քո օգտին: Դրան դու հանգում ես ժամանակի ընթացքում: Որոշ մարդիկ հայտնվում են մեր կյանքում և արագ անհետանում, ոմանք էլ՝ դառնում են մեր բարեկամները և մնում են մեկ րոպե: Դրանք մեր սրտերում թողնում են հրաշալի հետքեր, իսկ մենք երբեք անփոփոխ չենք լինի, որովհետև փոխվում են և մեր լավ բարեկամները:
Երեկն արդեն պատմություն է, վաղը՝ գաղտնիք, այսօրը...  Ներկան՝ պարգև: Կյանքը հրաշք է, ամեն րոպեն՝ անկրկնելի:
Ռուսերենից թարգմանությունը՝ Մեսրոպ Օնանյանի

Комментариев нет:

Отправить комментарий