среда, 18 мая 2016 г.

Վարսավիրի մոտ

Մի մարդ գալիս է վարսավիրի մոտ, որ կտրի մազերը և սափրվի: Սկսում է խոսել իրեն սպասարկող վարսավիրի հետ: Զրուցում էին տարբեր թեմաներից, և հանկարծ խոսք բացվեց Աստծուց: Վարսավիրն ասաց.
-Ինչ էլ Դուք ասեք, միևնույն է ես չեմ հավատ, որ Աստված գոյություն ունի:
-Ինչո՞ւ,-հարցրեց հաճախորդը:
-Դա չափազանց պարզ է: Հերիք է դուրս գաք փողոց, կհամոզվեք , որ Աստված չկա: Եթե Աստված գոյություն ունի, ապա որտե՞ղից են այսքան հիվանդ մարդիկ, որտեղից են այս անօթևան երեխաները: Եթե Աստված իրականում գոյություն ունենար, չէր լինի ո՛չ տառապանք, ո՛չ ցավ: Դժվար է պատկերացնել սիրող Աստծու, ով հանդուրժում է այս ամենը

Հաճախորդը մի պահ մտածեց և որոշեց լռել, որպեսզի վեճի չբռնվի: Երբ վարսավիրն ավարտեց իր աշխատանքը, հաճախորդը գնաց: Փողոցում տեսավ չսափրված և թափթփված մարդու /այնքան թափթփված տեսք ուներ, որ թվում էր մի տարի կլինի չի սափրվել/: Այդ ժամանակ հաճախորդը ետ դարձավ և ասաց վարսավիրին.
-Գիտե՞ք ինչ, ոչ մի վարսավիր էլ գոյություն չունի:
-Ինչպե՞ս,- զարմացավ վարսավիրը, իսկ ես, ինձ չե՞ք հաշվել:
-Ո՜չ,-բացականչեց հաճախորդը,- վարսավիրներ գոյություն չունեն , այլապես չէին լինի չսափրված մարդիկ, ինչպիսին փողոցով քայլող այն մարդն է:
-Բայց խնդիրը վարսավիրների մեջ չէ, ուղղակի մարդիկ իրենք ինձ մոտ չեն գալիս:
-Ահա, ես էլ եմ դա ասում: Աստված կա: Ուղղակի մարդիկ նրան չեն փնտրում և նրա մոտ չեն գնում: Ահա թե ինչու աշխարհում այդքան ցավ ու տառապանք կա:
Ռուսերենից թարգմանությունը՝ Աննա Իսախանյանի:  

Комментариев нет:

Отправить комментарий