суббота, 21 мая 2016 г.

Խանը և իմաստունը

Մի անգամ խանը հանդիպեց իմաստունին: Նա լավ տրամադրություն ուներ և սկսեց զրուցել օտարականի հետ:
-Գիտես պատանեկության տարիներին ես էլ էի փնտրում ճշմարտությունը,- վստահաբար ասաց խանը իմաստունին,-իսկ հիմա անընդհատ գործեր են,  հոգսեր,  պալատականեր իրենց բանսարկություններով...Այո, և փնտրելու ցանկությունն էլ ինչ-որ տեղ կորել է, բայց մի ժամանակ այնքան գեղեցիկ էր ինչ-որ բան փնտրելը: Ի՞նչ անել:
-Նայի՛ր,գեղեցիկ է  այն սարի գագաթը, ճի՞շտ է:
-Այո՛, շատ գեղեցիկ է:
-Տեսնո՞ւմ ես ճանապարհի այն քարաբեկորը: Կանգնենք նրա ետևում և սարով զմայլվենք:
-Ի՞նչ է, խելքդ տե՞ղն է: Եթե մենք կանգնենք նրա ետևում, ոչ մի սար էլ չենք տեսնի: Քարաբեկորը նրան կծածկի:
-Նույնպես և դու, խան, ինքդ ես մտել այնտեղ, որտեղից ոչ միայն ճշմարտությունը չի երևում, այլ նույնիսկ այն փնտրելու ցանկությունը չի նկատվում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Աննա Իսախանյանի

Комментариев нет:

Отправить комментарий