четверг, 8 декабря 2016 г.

Հայրը և աղջիկը

Երիտասարդ աղջիկը մոտենում է հայրիկին և ասում
-         Հայրի՛կ, ես հոգնել եմ  իմ կյանքը ծանր է, այնպիսի դժվարություններ և խնդիրներ կան, ես միշտ լողում եմ հոսանքին հակառակ, ես չունեմ այլևս ուժ, ի՞նչ անեմ: Հայրիկն պատասխանի փոխարեն կրակի վրա է դնում 3 նմանատիպ ջրով լցված կաթսա, մեկի մեջ գցում է գյազար, մյուսի  ձու, իսկ երրորդի մեջ սուրճի հատիկներ: Որոշ ժամանակ անց ջրից հանեց գյազարը և ձվերը և  բաժակի մեջ լցրեց սուրճը 3 կաթսաներից:
- Ի՞նչ փոխվեց, - հարցրեց հայրը աղջկան:
-Ձվերը և գյազարը եփած են, իսկ սուրճի հատիկները լուծվել են,- ասաց նա:
-Ո՛չ իմ աղջիկ, դա միայն մակերեսային հայացք է իրերին: Նայիր, պինդ գյազարը լինելով եռացրած ջրի մեջ դարձավ փափուկ և ենթարկվող: Փխրուն և հեղուկ ձուն դարձավ պինդ: Արտաքնապես նրանք չփոխվեցին, նրանք միայն փոխեցին իրենց կառուցվածքը եռացրած ջրի ոչ բարենպաստ, միանման ազդեցության ներքո:
Այդպես էլ  արտաքնապես ուժեղ մարդիկ կարող են ընկճվել, դառնալ թուլամորթ, որտեղ փխրուն և նրբերը կամրանան և կուժեղանան:
-Ի՞սկ սուրճը,- հարցրեց դուստրը:
-Այո:

-Դա ամենահետաքրքիրն է: Սուրճի հատիկները ամբողջությամբ լուծվեցին նոր թշնամի միջավայրում և փոխեցին նրան, եռացրած ջուրը դարձրեցին հրաշալի. բուրավետ ըմպելիքի: Կան հատուկ մարդիկ, որոնք չեն փոխվում իրավիճակի ազդեցությանից, այլ իրենք են փոխում իրավիճակը վերածելով այն ինչ որ նորի և գեղեցիկի իրավիճակից քաղելով օգուտ և գիտելիք:

Комментариев нет:

Отправить комментарий