суббота, 10 декабря 2016 г.

Տերենտիյ Տրավնիկ. բանստեղծություններ

Ամեն ինչը մարդն է

Ամեն ինչը մարդն է,
և՛ փամփուշտը,
և՛ ատրճանակը,
և՛ թիրախը,
և՛ փամփուշտը թիրախում,
և՛ ով կրակեց,
և՛ վիրավորը անկողնում:
Այս ամենը մարդն է:
Ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ:

Կյանքից դեպի մահ

Կյանքից դեպի մահ,
Եվ կրկին կյանքից դեպի մահ:
Այդպես հավերժությունն ուսումնասիրում է ինքն իրեն:
Պատահաբար կարդացի ծրարի վրա.
Ում՝ սիրուն,
Ինչպես փոխանցեմ՝ սիրելով...


Օ՜ ոչ, ինձ կյանքը չի հոգնեցրել

Օ՜ ոչ, ինձ կյանքը չի հոգնեցրել,
Ես ապրել սիրում եմ, ապրել ուզում եմ,
Հոգիս լիովին չի սառել՝
Կորցնելով իր երիտասարդությունը,
Դեռ պահպանվում են հաճույքները
Իմ հետաքրքրասիրության համար,
Նուրբ երազների երևակայության համար,
Զգացմունքների համար... Ամեն ինչի:
Հեղինակ՝ Տերենտիյ Տրավնիկ
Ռուսերենից թարգմանությունը՝ Արման Ադիբեկյանի :



Комментариев нет:

Отправить комментарий