суббота, 25 июня 2016 г.

Ուղեկիցը

Մի անգամ մոլլա Նասերդինը ճանապարհով գնում էր Բուխարեստ: Նրան ուղեկցում էր մի անհանգիստ և շատախոս մարդ: Ուղեկիցը մոլլային հարցեր էր տալիս, բայց չէր սպասում պատասխանի, ինքն էր գտնում հարցերի պատասխանը՝ իր և ծանոթների կյանքից դեպքեր պատմելով:
Մոլլան ավելի էր լռում,  արդեն խոսում էր միայն նրա ուղեկիցը:
-Թագավորները չպետք է որս անեն բազեներով, ավելի լավ է արծիվներով, արծիվն ավելի հեշտ է որսում գառներին: Գառը պետք է պատրաստել հատուկ համեմունքներով: Իմ բարեկամը Բուխարեստում շահի խոհարարն է, ասում է, որ համեմունքները միտքը սուր են դարձնում: Այնքան հաճախ եմ կերել այդ ուտեստից, որ կարող էի դառնալ շահի խորհրդականը: Իսկ շահին շրջապատում են միայն հիամարները: Ի դեպ, ինչպե՞ս տարբերել հիմարին:
-Երկու առանձնահատկությամբ,- հանկարծ նորից խոսեց Նասերդինը,-հիմարը շատ է խոսում իր համար անօգուտ բաների մասին, և արտահայտում է այն, ինչ նրան չեն հարցնում:

Ռուսերենից թարգմանությունը՝ Տիգրան Արզումանյանի

Комментариев нет:

Отправить комментарий