вторник, 7 июня 2016 г.

Թռնելուց առաջ նայի՛ր...

Մի անգամ մի աղվես էր զբոսնում անտառում: Դժբախտաբար նա ընկավ ջրհորի մեջ:Շատ փորձեց, բայց չկարողացավ դուրս գալ: Դուրս գալու համար պետք է սպասեր մինչև առավոտ:
Մյուս օրը մի ոչխար եկավ և նայեց ջրհորի մեջ: Տեսավ աղվեսնին: Ոչխարը հարցրեց.
Ի՞նչ ես անում այստեղ, պարոն Աղվես:
Աղվեսը պատասխանեց.
Ես եկել եմ այստեղ ջուր խմելու: Այն ամենալավ , համով ջուրն է, որը խմել եմ: Արի՛, տե՛ս:
Առանց մտածելու՝ ոչխարը թռավ ջրհորի մեջ և ջուր խմեց: Բայց աղվեսի նման չկարողացավ դուրս գալ:
Հետո աղվեսն ասաց.
Միտք ունեմ: Կանգնի՛ր քո հետևի ոտքերի վրա: Ես կբարձրանամ քեզ վրա և դուրս կգամ: Հետո կօգնեմ, որ դու դուրս գաս:
Ոչխարը հասկացավ և արեց ինչ-որ աղվեսն էր ասել:

Հեռանալով աղվեսն ասաց.
Եթե խելացի լինեիր, ջրհորը թռնելուց առաջ կմտածեիր՝ արդյոք կարո՞ղ ես դուրս գալ:

Անգլերենից թարգմանությունը՝  Մարկ Միկաիլի: 

Комментариев нет:

Отправить комментарий