среда, 15 июня 2016 г.

Հնդկացիների իմաստությունը

Դակոտայի հնդկացիների իմաստությունը փաստում է. ,,Եթե դու նկատել ես, որ սլանում ես սատկած ձիով, իջի՛ր վրայից,,:
Բայց գործնական կյանքում մենք առաջնորդվում ենք այլ սկզբունքներով.
-Մենք հանում ենք ավելի կոշտ մտրակ:
-Ասում ենք ՝  առաջ էլ ենք սլացել սատկած ձիով:
-Այլ վայրեր ենք այցելում, որպեսզի տեսնենք ինչպես են այնտեղ սլանում սատկած ձիով:
-Ստեղծել ենք բաժին, որ զբաղվում է սատկած ձիերի վերակենդանացմամբ:
-Կազմակերպում ենք պարապմունքներով, որպեսզի սովորենք ավելի լավ սլանալ սատկած ձիերով:
-Փոխում ենք այն չափանիշներոը, որոնցով որոշվում է՝ ձին սատկած է, թե՝ ոչ:
-Բացատրում ենք, որ մեր ձին ավելի արագ է, լավ և մատչելի, քան մյուսները:
-Վերանայում ենք սատկած ձիերի համար նախատեսված արտադրական պայմանները:
-Ձևավորում ենք առանձին բաժին, որ զբաղվում է միայն սատկած ձիերի պահանջարկով:
Եվ սա ճշմարիտ է...
Ռուսերենից թարգմանությունը՝ Ազատ Կարապետյանի:

Комментариев нет:

Отправить комментарий