воскресенье, 27 марта 2016 г.

Մոխրագույն տան տերը

Մի անգամ հրեշտակը քայլում  էր քաղաքով: Քայլում էր փոքրիկ փողոցներով և նայում էր գույնզգույն տներին: Հոգին հրճվում էր: Հրեշտակը ուշադիր լսում էր  տներից հնչող ձայները, որոնք ուրախություն էին արտահայտում:
Մի քանի այդպիսի փողոցներով անցնելիս նա ուշադրություն դարձրեց մի տանը ,որը կառուցված էր արվարձաներումԱյն  մոխրագույն էր: Բակը  անմշակ էր, և ամենակարևորը՝ տան ներսից ձայներ չէին գալիս: Հրեշտակը գիտեր ,որ տանը մարդ կար

Մոտեցավ դռանը, բայց ձայներ չլսեց: Հրեշտակ դուռը թակեց  և անշտապ բացեց մի տղա, որ մոտավորապես 30 տարեկան կլիներ: Դժվար էր որոշել տարիքը նրա անդուր մորուքից ,որ աճեցնում էր շաբաթներով: Տղան հոգնած հայացքով նայեց իր առջև գտնվող հրեշտակին և փափուկ ու բարի ձևով բարևեց: Հրեշտակը նայեց նրա աչքերին և հարցրեց.
-Ի՞նչ է քեզ հետ պատահել: Ո՞ւր է քո կինը:
-Նա երբեք չի եղել ,գեղեցիկ հրեշտակ:
-Բայց ինչո՞ւ: Դա անհնար է: Քո բոլոր հարևաները երջանիկ են:
-Ես գիտեմ ,ես տեսնում եմ: Բայց  դեռ չեմ սովորել մարդկանց երջանկացնել: Ես փորձել եմ ,բայց միշտ ավելի վատ է ստացվել:  Նշանակում է, ես չեմ կարողանում դա անել: Չեմ ուզում ցավ պատճառել մարդկանցորոնք ինձ համար մեծ նշանակություն ունեն:    Հրեշտակը հետ՝ երկինք թռավ: Իմացավ  այս մարդու պատմությունը  և վերադարձավ նրա տուն: Տղան դիմավորեց նրան ուրախ: Հրեշտակի համար պատրաստեց համեղ թեյ և հետաքրքրվեց այցելության նպատակով
Հրեշտակը պատմեց ,որ  ուսումնասիրել է տղայի նախկին կյանքը և ասաց.
- Ոչ թե դու չես տալիս երջանկություն, այլ վերցնողները չեն գնահատում:
Ես տեսել եմ  քո բոլոր արարքները: Տեսել եմ քո տառապանքները, երբ մարդիկ քեզ չէին հասկանում: Դու արժանի ես երջանկության, և դու կարողանում ես երջանկացնել: Մի՛ փակի քո սիրտըբացի՛ր այն բոլորի առաջ և կտեսնես ,որ քո սրտի մեջ կմտնի այն մարդըով արժանի է այդպիսի վերաբերմունքի և կսկսի վերաբերվել քեզ նմանապես
      Այդ խոսքերից հետո հրեշտակ լուռ խմեց թեյը, գրկեց տիրոջը և թռավՏան տերը երկար չմտածեց, գնաց հայելու մոտհանեց ածելին և սափրց իր մորուքը: Հիմա ոչ ոք նրան նույնիսկ 30 տարեկան չէր տա ,որովհետև նա 20 տարեկանից մի փոքր մեծ էր:            Դուրս եկավ փողոց և  առաջին հերթին գնաց այգի: Նա շատ էր ուզում լցվել ծառերի բույրով և լսել թռչյունների երգը
Այգում նա քայլում էր մոխրագույն նստարանի կողքով ,որի վրա նստած էր մի աղջիկ և գիրք էր կարդում: Նրա մազերը  հավաքված էին: Տղան մոտեցավ և հետաքրքրվեց ,թե նա դեմ չի լինի ,եթե ինքը նստի  կողքին: Աղջիկը  նայեց նրան և հայացքով հասկացրեց ,որ վաղուց է սպասում հարևանի
Մոխրագույն տան տերը հետաքրքրվեց ,թե ինչ գիրք է կարդում աղջիկը:
Երբ նրանք վեր կացան ,որ շարունակեն զրուցել վառարանի մոտ նստած, կրպակը  պատված էր ծիածանի գեղեցիկ գույներով :

Ռուսերենից թարգմանությունը՝ Գոռ Բարխուդարյանի:

Комментариев нет:

Отправить комментарий