понедельник, 19 января 2015 г.

Գայլը և աղվեսները

Մի անգամ գայլը նապաստակներին հրավիրեց ժողովի:
-Եղբայրներ,-արցունքը աչքերին ասաց նա:-Ահա նայում եմ ձեր կյանքին և սիրտս կտրտվում է: Մինչև երբ ձեր արյունակից թշնամիները՝աղվեսները, պետք է անպատիժ տարին 350 նապաստակ ուտեն:Խղճացի ես ձեզ, ոչ ոք ձեզ համար սրտացավ չի,չի անհանգստանում,բայց ես որոշեցի գալ և պաշտպանել ձեզ այդ ավազակներից: Ցանկանո՞ւմ եք ազատվել նրանցից:

-Այո՛,-միաձայն գոռացին նապաստակները,-ուզում ենք:
-Այս օրվանից,-ասաց գայլը,-դուք իմ պաշտպանության տակ եք:Հիմա ոչ մի աղվես ձեզ ձեռք չի տա: Ոչ մի նապաստակ այլևս չի սատկի այդ անխիղճ ավազակների ձեռքից: Բայց և դուք, եղբայրներ, հասկացեք ինձ, խղճացեք: Բնությունը ինձ գիշատիչ է ստեղծել: Չեմ կարող ապրել ես առանց մսի, կթուլանամ և ով կպաշպանի Ձեզ :Կհամաձայնվեք արդյոք, որ ամեն օր ինձ գոնե մի նապաստակ բերեք:
-Ուռա:Համաձայն ենք,-գոռացին նապաստակները և ուրախությունից թռչկոտեցին,-վերջապես մենք կգտնենք ազատություն և կվերականգնենք մեր իրավունքները:

Ռուսերենից թարգմանեց Վանիկ Ադամյանը

Комментариев нет:

Отправить комментарий