Երեք տղա գնացին անտառ: Անտառում կային սնկեր, թռչուններ և հատապտուղներ: Շրջեցին տղաները անտառով և չզգացին, թե ինչպես օրն անցավ: Վերադառնալիս տղաները վախեցան, մտածեցին, որ ծնողները իրենց վրա կզայանան: Ճանապարհին կանգնեցին և մտածեցին: Առաջինն ասաց.
-Հայրիկիս կասեմ իբրև գայլերն ինձ վրա հարձակվեցին, կվախենա, վրաս չի զայրանա: Երրկրորդն ասաց.
Երրորդ տղան ասաց.
-Իսկ ես ճշմարտությունը կպատմեմ, ճիշտ ասելը ավելի հեշտ է, ոչինչ հորինել պետք չէ:
Տղաներից ամեն մեկը գնաց իր տուն : Առաջինն ասաց հայրիկին իր հորինածը, բայց այդ պահին եկավ անտառապահը և ասաց, որ այդ վայրերում գայլեր չկան: Հայրը զայրացավ, որ նա ուշ է եկել, բայց ավելի զայրացավ ստի համար: Երկրորդը պատմեց պապիկի մասին: Մայրը սկզբում շատ ուրախացավ: Բայց մի քանի րոպե հետո պապիկը եկավ նրանց տուն, և մայրիկը զայրացավ ուշանալու համար, իսկ հետո ավելի զայրացավ ստի համար: Երրորդ տղան, երբ հասավ տուն պատմեց, ամբողջ իրականությունը իր մորը: Մայրիկը մի փոքր զայրացավ նրա վրա, իսկ հետո ներեց:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էդուարդ Երիցյանի
Комментариев нет:
Отправить комментарий