понедельник, 30 мая 2016 г.

Փիղն ու խոզը

Փիղը լոգանք էր  ընդհունում  գետում  և գնաց փողոցով շրջելու:Կամրջին մոտենալով՝ նա տեսավ,որ իրեն մոտենում է խոզը` ոտքից գլուխ ցեխով պատված: Փիղը արագ մի կողմ 
քաշվեց և ճանապարհ տվեց կեղտոտ խոզին ու հետո շարնակեց իր ճանապարհը:

Իսկ հետո կեղտոտ խոզը հպարտությամբ պատմում էր իր ընկերներին.
-Նայե՛ք, ես ինչքան կարևոր եմ, նույնիսկ փիղը վախեցավ ինձնից և մի կողմ քաշվեց:

Այդ լսելով, մի քանի փիղ հարցրեցին իրենց ընկերոջը տեղի ունեցածի մասին: 
 -Միթե նա իրեն այդպես պահեց, որովհետև վախեցավ:  
Փիղը ժպտաց և պատասխանեց.

-Ես կարող էի հեշտությամբ ճզմել խոզին, բայց ես մաքուր էի, իսկ խոզը շատ կեղտոտ:
Նրան ճզմելով` ես կկեղտոտեի իմ ոտքը, իսկ ես այդպիսի բան չէի ուզում թույլ տալ:  Եվ մի կողմ գնացի:

Ռուսերենից թարգմանությունը՝ Արշիլ Խաչատրյանի

Комментариев нет:

Отправить комментарий