Показаны сообщения с ярлыком Տուվե Յանսոն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Տուվե Յանսոն. Показать все сообщения

суббота, 26 ноября 2016 г.

Փոքրիկ տրոլները և մեծ ջրհեղեղը. մաս չորրորդ

Հաջորդ առավոտյան Կակաչիկը քայլում էր առջևից, իսկ նրա երկնագույն մազերը շողշողում էին, ինչպես ցերեկային լույսի ամենապայծառ ջահը: Ճանապարհը բարձրանում էր ավելի ու ավելի վեր, և վերջապես նրա առջև բացվեց ուղղաձիգ, անդունդաձև սար, այնքան բարձր, որ նրա ծայրը չէր երևում:
-Այնտեղ՝ վերևում, երևի թե արև է,- երազելով՝ թախծոտ ասաց փոքրիկ կենդանին,- ես սարսափելի մրսում եմ:
-Ես նույնպես,- շարունակեց Մումի տրոլը և փռշտաց:

пятница, 28 октября 2016 г.

Փոքրիկ տրոլները և մեծ ջրհեղեղը. մաս երրորդ

Եվ ահա նրանք երեքով շարունակեցին ճանապարհը՝ իրենց հետ վերցնելով մի հսկայական կակաչ, որպեսզի լուսավորեն ճանապարհը: Բայց խավարը ավելի ու ավելի էր հաստանում: Ծառերի տակի ծաղիկները արդեն վառ չէին լուսավորում: Ի վերջո, հանգեցին նաև նրանք:  Առջևում  աղոտ փայլում էր սև ջուրը, իսկ օդը դարձել էր ծանր և սառը:
-Ի՜նչ սարսափելի է,- ասաց փոքրիկ կենդանին,- ճահիճ է, ես վախենում եմ առաջ գնալ:
-Ինչո՞ւ,- հարցրեց Մումի տրոլի մայրիկը:
-Որովհետև այնտեղ է ապրում Մեծ Օձը,- վախեցած շուրջը նալեով ցածրաձայն ասաց փոքրիկ կենդանին:
-Անհեթություն է,- ծիծաղեց Մումի տրոլը՝ ցույց տալով , թե ինչ անվախ է:- Մենք այնքան փոքր ենք, որ մեզ չեն էլ նկատի: Ինչպես ենք գտնելու արևը, եթե վախենում ենք անցնել ճահիճը: Արի՛, գնացինք:

воскресенье, 9 октября 2016 г.

Փոքրիկ տրոլները և մեծ ջրհեղեղը. երկրորդ մաս

Ծառերի ետևից նրանց էին նայում ինչ-որ մեկի անթարթ  աչքերը:  Մայրը սկզբում վախեցավ, այո, այո, նա էլ վախեցավ, բայց հետո հագնստացրեց որդուն:
-Երևի սա շատ փոքրիկ կենդանի է: Սպասիր լուսավորեմ: Հասկանում ես՝ մթության մեջ ամեն ինչ ավելի սարսափելի է թվում, քան իրականում է:
Պոկեց ջահի պես լույս տվող ծաղիկներից մեկը և լուսավորեց ծառի ետևի մութ տարածքը: Նրանք տեսան, որ այնտեղ շատ փոքրիկ կենդանի  է նստած, իսկ նրա տեսքը շատ ընկերական է, մի փոքր էլ վախեցած է:

суббота, 8 октября 2016 г.

Փոքրիկ տրոլները և մեծ ջրհեղեղը. մաս առաջին

Դա պետք է, որ տեղի ունեցած լինի օգոստոսին, ընթրիքից մի քիչ հետո: Մումի տրոլը և իր մայրիկը եկել էին ամենախիտ անտառի ամենախուլ թավուտը: Անտառում տիրում էր քար լռություն, և այնպիսի մթնշաղ էր, որ թվում էր, թե իրիկնամուտը սկսվել է: Ամենուր աճում էին հսկայական ծաղիկներ, որ լուսավորված էին սեփական լույսով և նման էին առկայծող ջահերի: Իսկ անտառի ամենախուլ թավուտում՝ ստվերի մեջ, շարժվում էին ինչ-որ փոքրիկ բաց կանաչ կետեր:
-Լուսատտիկներ են,- ասաց Մումի տրոլի մայրիկը: