суббота, 24 сентября 2016 г.

Կյանքն արձագանք է

Հայր և որդի շրջում էին սարերում: Հանկարծ տղան ընկավ, հարված ստացավ և բղավեց.
-Ա՜խ:
Եվ զարմանքով նկատեց, որ սարերում լսվեց պատասխան՝ Ա՜խ:
Տղային դա հետաքրքրեց և նա գոռաց.
-Ո՞վ ես դու:
Եվ պատասխան ստացավ.
-Ո՞վ ես դու:
Ստացած պատասխանից բարկացած ՝ նա գոռաց.
-Վախկո՜տ:
Եվ ստացավ պատասխան.
-Վախկո՜տ:
Տղան նայեց իր հորը և հարցրեց.
-Ի՞նչ է կատարվում:

Հայրը ժպտաց և ասաց.
-Ուշադիր լսիր, որդի՛ս,- ձայնն ուղեց սարերին,- ես հիացած եմ:
Ձայնը պատասխանեց.
-Ես հիացած եմ:
Հայրը նորից բղավեց.
-Դու չեմպիոն ես:
Եվ ձայնը պատասխանեց.
-Դու չեմպիոն ես:
Տղան զարմացավ, բայց չհասկացավ: Հայրը բացատրեց.
-Մարդիկ դրան արձագանք են անվանում, բայց իրականում դա Կյանքն է: Նա մեզ վերադարձնում է այն ամենը, ինչ մենք ասում ենք կամ անում: Մեր կյանքը մեր արարքների արտացոլանքն է:
 Եթե դու ուզում ես, որ աշխարհում սերը շատ լինի, ստեղծի՛ր շատ սեր քո սրտում: Եթե ուզում ես, որ քո թիմը դառնա ավելի հմուտ, ինքդ դարձի՛ր ավելի հմուտ: Այս կախվածությունը վերաբերում է ամեն ինչին, կյանքի բոլոր ոլորտներին: Կյանքը քեզ կվերադարձնի այն ամենը, ինչ դու ես տվել նրան:
Ձեր կյանքը պատահական հանգամանքների կապակացություն չէ:
Այն ձեր արտացոլումն է:

Ռուսերենից թագմանությունը՝ Վանիկ Ադամյանի:


Комментариев нет:

Отправить комментарий