воскресенье, 25 сентября 2016 г.

Հայացք պատուհանից

Մի ընտանեկան զույգ տեղափոխվեց ապրելու նոր բնակարանում: Առավոտյան քնաթաթախ կինը նայեց պատուհանից և տեսավ հարևանուհուն, ով սպիտակեղենը փռում էր պարանին:
-Նայի՛ր ինչքան կեղտոտ է նրա լվացքը,- ասաց ամուսնուն:
Բայց ամուսինը թերթ էր կարդում և ուշադրություն չդարձրեց դրան:
-Երևի նրա օճառը շատ վատն է, կամ էլ բացարձակ լվացք անել չգիտի: Պետք է նրան սովորեցնել:

суббота, 24 сентября 2016 г.

Կյանքն արձագանք է

Հայր և որդի շրջում էին սարերում: Հանկարծ տղան ընկավ, հարված ստացավ և բղավեց.
-Ա՜խ:
Եվ զարմանքով նկատեց, որ սարերում լսվեց պատասխան՝ Ա՜խ:
Տղային դա հետաքրքրեց և նա գոռաց.
-Ո՞վ ես դու:
Եվ պատասխան ստացավ.
-Ո՞վ ես դու:
Ստացած պատասխանից բարկացած ՝ նա գոռաց.
-Վախկո՜տ:
Եվ ստացավ պատասխան.
-Վախկո՜տ:
Տղան նայեց իր հորը և հարցրեց.
-Ի՞նչ է կատարվում:

воскресенье, 18 сентября 2016 г.

Զգացմունքների կղզին

Շատ վաղուց կար մի կղզիորի վրա ապրում էին մարդկանց  բոլոր զգացմուքները և հոգևոր արժեքները՝ ուրախությունը, տխրությունը, բացահայտումը և մյուսները: Նրանց հետ ապրում էր և Սերը:   
   Մի անգամ զգացմունքները նկատեցին, որ կղզին կամաց-կամաց սուզվում է օվկիանոսի մեջ և շուտով կխորտակվի: Բոլորը նստեցին իրենց նավերը և լքեցին կղզին:Սերը չէր շտապում, սպասեց մինչև վերջին րոպեն: Եվ երբ տեսավ, որ կղզին փրկելու հույս չկա ու այն գրեթե անցել է ջրի տակ, սկսեց օգնություն կանչել:  
  Նրա կողքով լողում էր  Հարստության  շքեղ նավը: Սերը խնդրեց իրեն վերցնել նավի վրա, բայց Հարստությունն ասաց,որ նրա նավի վրա շատ թանկարժեք իրեր կան, ոսկի,արծաթ և սիրո համար տեղ չկա: 

воскресенье, 14 августа 2016 г.

Պետք է ընդունել

Շաբաթ օրը՝ պատարագի գնալիս, Րաբին հանդիպում է ,,ձեռնադրված,, երիտասարդի, ով բացահայտ ծխում էր: Կանգնում է, որպեսզի հարցնի տղային:
-Դուք երևի մոռացե՞լ եք , որ այսօր շաբաթ է:
-Չէ, չեմ մոռացել:
-Այդ դեպքում, Դուք հավանաբար, չգիտե՞ք օրենքը, որն արգելում է ծխել շաբաթ օրը:
-Ամենևին ոչ, ես գիտեմ Ձեր բոլոր օրենքները,- առարկում է երիտասարդը:
Րաբին չի ցանկանում ներքաշվել սադրանքի մեջ և բաց է թողնում տղային: Փոխարենը նա դիմում է Աստծուն.
-Դու լսեցի՞ր: Այո՛, նա խախտում է քո պատվիրանները: Բայց դու պետք է մի բան ընդունես. ոչ ոք չի կարող նրան մեղադրել ստելու մեջ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Աննա Իսախանյանի :

Սուֆիստի այցը

Մի անգամ մեծ սուֆիստը եկավ մի քաղաք: Մարդիկ երկար էին սպասել նրա գալուն, և բոլորը ցանկանում էին նրա մոտ սովորել: Նշված ժամին մարդիկ հավաքվեցին դահլիճում՝ սպասելով նրա ելույթին: Դահլիճում այնքան մարդ կար, որ անգամ խնձորը գետնին չէր ընկնի, իսկ նրանք , ովքեր չէին տեղավորվել դահլիճում , դռան դիմաց էին հավաքվել:
Եկավ վարպետի ելույթ ունենալու ժամանակը, բայց նա ուշանում էր: Մի քանի րոպե անց մարդիկ սկսեցին անհանգստանալ և հուզվել: Որոշ ժամանակ անց, վարպետի ուշացումից հիասթափված, շատերը հեռացան դահլիճից:

суббота, 25 июня 2016 г.

Ուղեկիցը

Մի անգամ մոլլա Նասերդինը ճանապարհով գնում էր Բուխարեստ: Նրան ուղեկցում էր մի անհանգիստ և շատախոս մարդ: Ուղեկիցը մոլլային հարցեր էր տալիս, բայց չէր սպասում պատասխանի, ինքն էր գտնում հարցերի պատասխանը՝ իր և ծանոթների կյանքից դեպքեր պատմելով:
Մոլլան ավելի էր լռում,  արդեն խոսում էր միայն նրա ուղեկիցը:
-Թագավորները չպետք է որս անեն բազեներով, ավելի լավ է արծիվներով, արծիվն ավելի հեշտ է որսում գառներին: Գառը պետք է պատրաստել հատուկ համեմունքներով: Իմ բարեկամը Բուխարեստում շահի խոհարարն է, ասում է, որ համեմունքները միտքը սուր են դարձնում: Այնքան հաճախ եմ կերել այդ ուտեստից, որ կարող էի դառնալ շահի խորհրդականը: Իսկ շահին շրջապատում են միայն հիամարները: Ի դեպ, ինչպե՞ս տարբերել հիմարին:
-Երկու առանձնահատկությամբ,- հանկարծ նորից խոսեց Նասերդինը,-հիմարը շատ է խոսում իր համար անօգուտ բաների մասին, և արտահայտում է այն, ինչ նրան չեն հարցնում:

Ռուսերենից թարգմանությունը՝ Տիգրան Արզումանյանի

среда, 15 июня 2016 г.

Սոված մկնիկը

Մկան համար ծանր օրեր էին: Սոված էր, և ուտելիք էր փնտրում: Նայսում էր ամեն անկյուն, բայց ուտելիք չկար: Արդեն չափազանց նիհարել էր: Վերջապես գտնում է եգիպտացորենով լի մի զամբյուղ: Զամբյուղի մեջ կար մի փոքրիկ ծակ:  Մուկն իջնում է փոսը, որ լի էր եգիպտացորենով: Քանի որ շատ սոված էր, նա կերավ եգիպտացորենի մեծ մասը և գնաց առաջ, որ էլի ուտի: Մկնիկը սկսում է մեծանալ, ճարպակալում է: Այնքան ժամանակ, մինչև զգում է, որ այլևս չի կարող ուտել: Նա արդեն շատ գեր էր փոսով անցնելու համար:
-Ինչպե՞ս եմ դուրս գալու այստեղի, ինչպե՞ս եմ ծակով անցնելու,- անհանգստանում է մուկը: