вторник, 17 мая 2016 г.

Առանց սիրո

Ճշմարտությունն առանց սիրո քննադատություն է
Իմաստությունն առանց սիրո հնարամտություն է:
Ընկերասիրությունն առանց սիրո երեսպաշտություն է:
Գիտելիքն առանց սիրո ամբարտավանություն է:
Իշխանությունն առանց սիրո բռնություն է:
Պատիվն առանց սիրո հպարտություն է:
Սեփականությունն առանց սիրո ագահություն է:
Հավատն առանց սիրո ֆանատիզմ է:  

Ռուսերենից թարգմանությունը՝ Վահե Գրիգորյանի,
 5-1  դասարան

четверг, 12 мая 2016 г.

Անկեղծություն

Երբ մահացավ վարպետ Բանեյը, մի կույր մարդ, որ ապրում էր տաճարի կողքին, պատմեց իր ընկերոջը.
-Քանի որ կույր եմ, չեմ կարողանում հետևել մարդու դեմքին, և  ես մարդու մասին կարծիք եմ կազմում նրա ձայնից:
Սովորաբար , երբ լսում եմ , որ ինչ-որ մեկը շնորհավորում է իր ընկերոջը հաջողության կամ երջանկության կապակցությամբ, լսում եմ նաև նախանձի թաքնված ձայնը: Երբ արտահայտվում է ցավակցություն մյուսի դժբախտության համար, ես լսում եմ հաճույք և բավարավածություն, կարծես ցավակցողն իրականում շատ գոհ է:

воскресенье, 27 марта 2016 г.

Մոխրագույն տան տերը

Մի անգամ հրեշտակը քայլում  էր քաղաքով: Քայլում էր փոքրիկ փողոցներով և նայում էր գույնզգույն տներին: Հոգին հրճվում էր: Հրեշտակը ուշադիր լսում էր  տներից հնչող ձայները, որոնք ուրախություն էին արտահայտում:
Մի քանի այդպիսի փողոցներով անցնելիս նա ուշադրություն դարձրեց մի տանը ,որը կառուցված էր արվարձաներումԱյն  մոխրագույն էր: Բակը  անմշակ էր, և ամենակարևորը՝ տան ներսից ձայներ չէին գալիս: Հրեշտակը գիտեր ,որ տանը մարդ կար

понедельник, 21 марта 2016 г.

Ծեր գյուղացին

Աստծո մոտ եկավ մի ծեր գյուղացի և ասաց.
-Գուցե դու աստված ես և գուցե դու ես ստեղծել աշխարհը, բայց ահա թե ինչ կասեմ քեզ: Դու հողագործ չես, դու չգիտես հողագործության հիմքը: Դու դեռ պետք է սովորես:
-Եվ ի՞նչ խորհուրդ կտաս,-հարցրեց Աստված:
-Տուր ինձ մեկ տարի ժամանակ և թող ամեն ինչ լինի այնպես, ինչպես ես եմ ուզում: Դու կտեսնես, թե ինչ կստացվի, չի լինի աղքատություն և չքավորություն,- պատասխանեց գյուղացին:

понедельник, 11 января 2016 г.

Սամուրայը

Երիտասարդ սամուրայը կանգնած էր՝ ձեռքին աղեղ և մի քանի նետ:  Հայացքով չափում էր դեպի թիրախ ընկած հեռավորությունը: Մոտակայքով անցնող կուսակրոնն ասաց նրան.
-Դու չես կարող սովորել ուղիղ կրակել, քանի դեռ մտածում ես վրիպումներդ ուղղել: Մարտի ժամանակ վրիպումներդ ուղղելու հնարավորություն չես ունենա: Սովորի՛ր նշանակետը խոցել առաջին անգամից, միշտ հիշի՛ր, որ միայն մի նետ ունես:

Կյանքում նույնպես յուրաքանրյուր աշխատանք արա՛ միանգամից, հույս մի՛ փայփայիր, որ հետո կարող ես ինչ-որ բան ուղղել:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էլեն Երանոսյանի: 

понедельник, 19 января 2015 г.

Կյանքի ջահը

Մեծահասակներն ասում են.
-Կյանքի մայրամուտն իր հետ իր ջահն է բերում: Միայն թե ամեն մեկն իրենն ունի: Մեկինն անխղճորեն ճռճռում է, փայլատակում և շուրջը կեղտոտ ծուխ է լցնում:  Այդպիսի խրճիթները մարդիկ շրջանցում են: Մյուսի ջահը լուսավորում է հավասարաչափ տաք կրակով, այստեղ հավաքվում են երեխաները և խրճիթին տաքություն ու հարմարավետություն են ավելացնում:
-Ինչո՞ւ է այդպես անարդար,-դժգոհեց մարող ջահը:
-Ամեն ինչ կախված է նրանից, թե մարդ իր կյանքի երկար օրերի համար ինչպիսի յուղ և ինչպիսի պատրույգ է պատրաստել,-ժպտաց պայծառ ջահը:
Եվ միշտ պետք է հիշել, ո՞վ կպտտի քո պատրույգը և կավելացնի յուղ քո ջահին, երբ դու արդեն անօգնական կլինես: Ո՞վ ափով պատահական քամուց կպաշտպանի քեզ, որ ժամանակից շուտ չհանգի քո տաքուկ կրակը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Տիգրան Արզումանյանի

Գայլը և աղվեսները

Մի անգամ գայլը նապաստակներին հրավիրեց ժողովի:
-Եղբայրներ,-արցունքը աչքերին ասաց նա:-Ահա նայում եմ ձեր կյանքին և սիրտս կտրտվում է: Մինչև երբ ձեր արյունակից թշնամիները՝աղվեսները, պետք է անպատիժ տարին 350 նապաստակ ուտեն:Խղճացի ես ձեզ, ոչ ոք ձեզ համար սրտացավ չի,չի անհանգստանում,բայց ես որոշեցի գալ և պաշտպանել ձեզ այդ ավազակներից: Ցանկանո՞ւմ եք ազատվել նրանցից: