воскресенье, 9 октября 2016 г.

Օօլուգների ցեղախմբի մասին

Մեր մոլորակում կան շատ հետաքրքիր ժողովուրդներ: Այսպես Նոր Գվինեա կղզում ապրում է մի զարմանալի ցեղ, որ կոչվում է օօլուգ: Նրանք ապրում են քաղաքակիրթ աշխարհից առանձնացած: Գիտնականները պնդում են, որ նրանք ապրում են երկու զուգահեռ աշխարհներում: 
Նրանց կյանքի մի մասն անցնում է մեր մոլորակի վրա, որն անվանում են Լույսի երկիր, մյուսը՝ զուգահեռ գոյություն ունեցող աշխարհում, որը օօլուգներն անվանում են Ստվերների աշխարհ: Այնտեղ լույս չկա, մշտական մթություն է և  մեծաթիվ հրեշներ են: Օօլուգներն իրենց մարմինը ներկում են երկու գույնի՝ սպիտակ և սև, որոնք խորհրդանշում են երկու զուգահեռ աշխարհների գոյությունը: 

Նետերը

Երբ նետաձիգը նետը բաց է թողնում հաճույքի համար, նրա ամբողջ հմտությունը իր հետ է:
Երբ նա կրակում է մետաղյա ամրակին, նյարդայնանում է:
Եվ երբ նա կրակում է ոսկե մրցանակի համար, կուրանում է: Ավելի շատ մտածում է հաղթանակի մասին, քան կրակոցի: Հաղթելու պահանջը  ջլատում է նրա ուժերը:
Չժուան Ցզի
Ռուսերենից թարգմանությունը՝ Կարինա Թովմասյանի 

Փոքրիկ տրոլները և մեծ ջրհեղեղը. երկրորդ մաս

Ծառերի ետևից նրանց էին նայում ինչ-որ մեկի անթարթ  աչքերը:  Մայրը սկզբում վախեցավ, այո, այո, նա էլ վախեցավ, բայց հետո հագնստացրեց որդուն:
-Երևի սա շատ փոքրիկ կենդանի է: Սպասիր լուսավորեմ: Հասկանում ես՝ մթության մեջ ամեն ինչ ավելի սարսափելի է թվում, քան իրականում է:
Պոկեց ջահի պես լույս տվող ծաղիկներից մեկը և լուսավորեց ծառի ետևի մութ տարածքը: Նրանք տեսան, որ այնտեղ շատ փոքրիկ կենդանի  է նստած, իսկ նրա տեսքը շատ ընկերական է, մի փոքր էլ վախեցած է:

суббота, 8 октября 2016 г.

Փոքրիկ տրոլները և մեծ ջրհեղեղը. մաս առաջին

Դա պետք է, որ տեղի ունեցած լինի օգոստոսին, ընթրիքից մի քիչ հետո: Մումի տրոլը և իր մայրիկը եկել էին ամենախիտ անտառի ամենախուլ թավուտը: Անտառում տիրում էր քար լռություն, և այնպիսի մթնշաղ էր, որ թվում էր, թե իրիկնամուտը սկսվել է: Ամենուր աճում էին հսկայական ծաղիկներ, որ լուսավորված էին սեփական լույսով և նման էին առկայծող ջահերի: Իսկ անտառի ամենախուլ թավուտում՝ ստվերի մեջ, շարժվում էին ինչ-որ փոքրիկ բաց կանաչ կետեր:
-Լուսատտիկներ են,- ասաց Մումի տրոլի մայրիկը:

суббота, 1 октября 2016 г.

Տան ճանապարհին

Վաղուց, շատ վաղուց ինչ-որ հեռու մի տեղ ապրում էր Մախարիշի Չանդիլյա անունով մի մեծ իմաստուն: Նա ուներ շատ աշակերտներ: Նրանցից յուրաքանչյուրը ջանում էր հասնել լուսավորության, և նրանք հաճախ էին դիմում վարպետին խնդրանքով՝ օգնել իրենց իրագործել այդ ձգտումները:
Բայց Վարպետն անընդհատ հետաձգում էր նրանց ցանկության իրագործումը: Որոշ ժամանակ անց մի քանի աշակերտներ դարձան անհամբեր, նրանք հիասթափությամբ հարցնում էին Վարպետին, թե ինչի է նա սպասում:

воскресенье, 25 сентября 2016 г.

Հայացք պատուհանից

Մի ընտանեկան զույգ տեղափոխվեց ապրելու նոր բնակարանում: Առավոտյան քնաթաթախ կինը նայեց պատուհանից և տեսավ հարևանուհուն, ով սպիտակեղենը փռում էր պարանին:
-Նայի՛ր ինչքան կեղտոտ է նրա լվացքը,- ասաց ամուսնուն:
Բայց ամուսինը թերթ էր կարդում և ուշադրություն չդարձրեց դրան:
-Երևի նրա օճառը շատ վատն է, կամ էլ բացարձակ լվացք անել չգիտի: Պետք է նրան սովորեցնել:

суббота, 24 сентября 2016 г.

Կյանքն արձագանք է

Հայր և որդի շրջում էին սարերում: Հանկարծ տղան ընկավ, հարված ստացավ և բղավեց.
-Ա՜խ:
Եվ զարմանքով նկատեց, որ սարերում լսվեց պատասխան՝ Ա՜խ:
Տղային դա հետաքրքրեց և նա գոռաց.
-Ո՞վ ես դու:
Եվ պատասխան ստացավ.
-Ո՞վ ես դու:
Ստացած պատասխանից բարկացած ՝ նա գոռաց.
-Վախկո՜տ:
Եվ ստացավ պատասխան.
-Վախկո՜տ:
Տղան նայեց իր հորը և հարցրեց.
-Ի՞նչ է կատարվում: