суббота, 21 мая 2016 г.

Երկու հրեշտակ

Երկու հրեշտակ-ուղեկիցներ գիշերելու համար կանգ առան հարուստ ընտանիքում: Ընտանիքը հյուրասեր չէր, և չէին ցանկանում հրեշտակներին թողնել հյուրատանը: Հյուրատան փոխարեն նրանց գիշերելու տեղ տվեցին սառը նկուղում: Երբ նրանք իրենց անկողինն էին գցում, ավագ հրեշտակը անցք նկատեց պատի վրա և փակեց այն: Կրտսեր հրեշտակը տեսավ դա և հարցրեց, թե ինչու: Ավագը պատասխանեց.
-Ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է առաջին հայացքից:
Հաջորդ օրը նրանք կանգ առան գիշերելու շատ աղքատ, բայց հյուրասեր մարդու և նրա կնոջ տանը: Ամուսինները հրեշտակների հետ բաժանեցին ունեցած քիչ ուտելիքը և քնելու տեղ տվեցին իրենց անկողնում, որպեսզի նրանք կարողանան լավ քնել: Առավոտյան արթնանալուց հետո հրեշտակները տեսան, որ տան տերն ու նրա կինը լաց են լինում: Նրանց միակ կովը, որի կաթն ընտանիքի  ապրուստի միակ միջոցն էր, սատկած էր մսուրում

четверг, 19 мая 2016 г.

Չորս բառ գործնականում կիրառելու համար

Անանդան ուներ մի շատ հիմար և անընդունակ եղբայր: Բայց նա էլ էր ուզում սովորել Բուդդայի մոտ: Եվ մի անգամ, անտեսելով Անանդայի արգելքը, նա գնաց Բուդդայի մոտ և արցունքն աչքերին աղաչեց իրեն տալ գործնական աշխատանք:
-Բայց,-ասաց նա,- ես ոչինչ անել չգիտեմ: Անգամ չեմ կարող միանգամից  չորս բառից ավել հիշել:
-Լավ,-ասաց Բուդդան,- չորս բառը միանգամայն բավարար է: Մենք  կարող ենք դրանք խմբավորել երկու բառով  երկու արտահայտության մեջ, որպեսզի դու ստիպված չլինես լարել ուղեղդ: Ահա, վերցրու այս ավելը և գնա հատակն ավլիր: Երբ ձախ կողմն ավլես, ասա՝ ավլում եմ հատակը: Իսկ երբ ավելն աջ կողմ գնա, կասես ՝ հոգեպես աճում եմ:
Այս մարդը բարձրագույն մտածողության հասավ իր բանիմաց եղբորից շուտ, չէ՞ որ , ինչպես հայտնի է, Անանդան օժտվեց իմաստությամբ վերջում՝ իր ուսուցչի մահից հետո:
Ռուսերենից թարգմանությունը՝ Արման Ադիբեկյանի

среда, 18 мая 2016 г.

Վարսավիրի մոտ

Մի մարդ գալիս է վարսավիրի մոտ, որ կտրի մազերը և սափրվի: Սկսում է խոսել իրեն սպասարկող վարսավիրի հետ: Զրուցում էին տարբեր թեմաներից, և հանկարծ խոսք բացվեց Աստծուց: Վարսավիրն ասաց.
-Ինչ էլ Դուք ասեք, միևնույն է ես չեմ հավատ, որ Աստված գոյություն ունի:
-Ինչո՞ւ,-հարցրեց հաճախորդը:
-Դա չափազանց պարզ է: Հերիք է դուրս գաք փողոց, կհամոզվեք , որ Աստված չկա: Եթե Աստված գոյություն ունի, ապա որտե՞ղից են այսքան հիվանդ մարդիկ, որտեղից են այս անօթևան երեխաները: Եթե Աստված իրականում գոյություն ունենար, չէր լինի ո՛չ տառապանք, ո՛չ ցավ: Դժվար է պատկերացնել սիրող Աստծու, ով հանդուրժում է այս ամենը

вторник, 17 мая 2016 г.

Առանց սիրո

Ճշմարտությունն առանց սիրո քննադատություն է
Իմաստությունն առանց սիրո հնարամտություն է:
Ընկերասիրությունն առանց սիրո երեսպաշտություն է:
Գիտելիքն առանց սիրո ամբարտավանություն է:
Իշխանությունն առանց սիրո բռնություն է:
Պատիվն առանց սիրո հպարտություն է:
Սեփականությունն առանց սիրո ագահություն է:
Հավատն առանց սիրո ֆանատիզմ է:  

Ռուսերենից թարգմանությունը՝ Վահե Գրիգորյանի,
 5-1  դասարան

четверг, 12 мая 2016 г.

Անկեղծություն

Երբ մահացավ վարպետ Բանեյը, մի կույր մարդ, որ ապրում էր տաճարի կողքին, պատմեց իր ընկերոջը.
-Քանի որ կույր եմ, չեմ կարողանում հետևել մարդու դեմքին, և  ես մարդու մասին կարծիք եմ կազմում նրա ձայնից:
Սովորաբար , երբ լսում եմ , որ ինչ-որ մեկը շնորհավորում է իր ընկերոջը հաջողության կամ երջանկության կապակցությամբ, լսում եմ նաև նախանձի թաքնված ձայնը: Երբ արտահայտվում է ցավակցություն մյուսի դժբախտության համար, ես լսում եմ հաճույք և բավարավածություն, կարծես ցավակցողն իրականում շատ գոհ է:

воскресенье, 27 марта 2016 г.

Մոխրագույն տան տերը

Մի անգամ հրեշտակը քայլում  էր քաղաքով: Քայլում էր փոքրիկ փողոցներով և նայում էր գույնզգույն տներին: Հոգին հրճվում էր: Հրեշտակը ուշադիր լսում էր  տներից հնչող ձայները, որոնք ուրախություն էին արտահայտում:
Մի քանի այդպիսի փողոցներով անցնելիս նա ուշադրություն դարձրեց մի տանը ,որը կառուցված էր արվարձաներումԱյն  մոխրագույն էր: Բակը  անմշակ էր, և ամենակարևորը՝ տան ներսից ձայներ չէին գալիս: Հրեշտակը գիտեր ,որ տանը մարդ կար

понедельник, 21 марта 2016 г.

Ծեր գյուղացին

Աստծո մոտ եկավ մի ծեր գյուղացի և ասաց.
-Գուցե դու աստված ես և գուցե դու ես ստեղծել աշխարհը, բայց ահա թե ինչ կասեմ քեզ: Դու հողագործ չես, դու չգիտես հողագործության հիմքը: Դու դեռ պետք է սովորես:
-Եվ ի՞նչ խորհուրդ կտաս,-հարցրեց Աստված:
-Տուր ինձ մեկ տարի ժամանակ և թող ամեն ինչ լինի այնպես, ինչպես ես եմ ուզում: Դու կտեսնես, թե ինչ կստացվի, չի լինի աղքատություն և չքավորություն,- պատասխանեց գյուղացին: